ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Կոմպոզիտորը տպավորված է խաչատրյանական մրցույթում իր ստեղծագործության մեկնաբանություններով

Կոմպոզիտորը տպավորված է խաչատրյանական մրցույթում իր ստեղծագործության մեկնաբանություններով
09.06.2016 | 12:00

Հունիսի 9-ին եզրափակվում է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Այսօր երեկոյան ժյուրիի և հանդիսատեսի առջև հանդես կգան Հանկյոլ Յունը (Հարավային Կորեա), Տոսիֆումի Կանայը (Ճապոնիա), Միրան Վոպոտիչը (Խորվաթիա), Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա)։
Բոլոր 12 դիրիժորները մրցույթի առաջին փուլում ներկայացնում են Հայդնի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, ինչպես նաև Էդուարդ Հայրապետյանի՝ հատուկ մրցույթի համար գրված գործը։


Էդուարդ Հայրապետյանը նշեց, որ արդեն ունկնդրել է իր ստեղծագործության մեկնաբանությունները 8 դիրիժորների կողմից։ Կոմպոզիտորը նկատում է, որ այն տպավորությունն է ստացել, որ տարբեր երկրներից ժամանած դիրիժորներից յուրաքանչյուրն ինչ-որ յուրահատուկ բան է ավելացնում գործին՝ իր բնավորությունը, կոլորիտը, էսթետիկական պատկերացումները։ «Ինձ համար այս ամենը շատ հետաքրքիր մի պրոցես է։ Գործն այդ կատարումների շնորհիվ զարմանալի ձևով հարստանում է»,- ասում է Էդուարդ Հայրապետյանը՝ ավելացնելով, որ շատ բարձրակարգ դիրիժորներ են հանդես գալիս մրցույթի շրջանակներում, և ինքը տպավորված է իր ստեղծագործության մեկնաբանություններով։
Նշենք, որ մրցույթի երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 11-ին։


Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս իրադարձությունը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։


Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ